Բաժիններ՝

Կենդանակերպի ամենաիմաստուն նշանը

Mirkrasoty.life կայքը գրում է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ իմաստություն են փնտրում, արտահայտում են իրենց կարծիքը և նախընտրում են ասել ճշմարտությունը՝ նույնիսկ ի վնաս իրենց։ Նրանք օբյեկտիվ են, թույլ չեն տալիս, որ զգացմունքները խառվեն գործերին։ Խոսքը Ջրհոսի մասին է։

Ջրհոսներն անկախ են, նրանց ազատությունը սահմանափակելու ցանկացած փորձ հարաբերություններին վերջ դնելու սադրանք է։ Ազատություն, ինքնուրույնություն, անկախություն. ահա Ջրհոսի երջանկության գլխավոր պայմանները։

Արտաքինից Ջրհոսները կարող են անսիրտ և սառը թվալ, բայց իրականում ընկերասեր են, միշտ փորձում են օգնել ընկերներին։ Սիրում են, երբ շրջապատում մարդիկ երջանիկ են, և միշտ փորձում են այնպես անել, որ նրանք իրենց երջանիկ զգան՝ ի պատասխան ոչինչ չակնկալելով։ Միակ բանը, որ իրոք կարևոր է Ջրհոսի համար, իր ազատությունը չսահմանափակելն է. նա պետք է կարողանա ապրել առանց որևէ պարտավորության։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ փորձում են կյանքում որևէ օգտակար բան անել, այն զուր չապրել։ Ջրհոսները կարող են հրաշալի սոցիալական աշխատողներ և հոգեբաններ դառնալ. ակտիվորեն շփվում են մարդկանց հետ։

Ջրհոսները լուրջ մտածողներ են, հաճախ են ազդում նոր մտքերի, տեսությունների ձևավորման վրա։ Ճշմարտությունն ասելը չափազանց կարևոր է Ջրհոսների համար։ Ջրհոսը երբեք չի մտածի՝ ասե՞լ ճշմարտությունը, թե՞ ոչ։ Սա երբեմն կարող է ցավոտ լինել մյուսների համար, բայց Ջրհոսը երբեք չի փոխի իր պահվածքը։ Ճշմարտությունն ասելու այս ձգտման արդյունքում է, որ Ջրհոսին համարում են կենդանակերպի ամենաիմաստուն նշանը։ Ջրհոսն ինտելեկտուալ անկախության սիմվոլ է։ Նա մշտապես ձգտում է գիտակցության խթանմանն ու նոր բացահայտումներ անում իր համար։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավական պարադոքսալ են ինչպես՝ մարդկանց հետ հարաբերություններում, այնպես էլ՝ իրենց հայացքներում։ Հետաքրքրված են միանգամայն հակադիր երևույթներով. սիրում են միայնությունը, բայց հաճախ գերադասում են շփումը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս