
Estee Lauder-ը ունիվերսալ վերականգնող դիմակ է ներկայացրել

Estee Lauder կոսմետիկական մակնիշը ներկայացրել Advanced Night Repair յուղի հիմքի վրա պատրաստված նոր ունիվերսալ վերականգնող դիմակ: Այդ մասին հայտնել է բրենդի մամուլի տեղեկագիրը:
Ամեն երեկո որպես մաշկի խնամքի եզրափակիչ փուլ օգտագործելիս, դիմակը մաշկին տալիս է երիտասարդական փայլ եւ առողջ տեսք:
Estee Lauder ընկերությունը 1946 թվականին հիմնադրվել է ԱՄՆ-ում՝ Էսթե Լաուդերի եւ նրա ամուսնու՝ Ջոզեֆ Լաուդերի կողմից: Ընկերությունը պարֆյումերիա եւ կոսմետիկա է արտադրում կանանց եւ տղամարդկանց համար: 1968 թվականին ընկերությունը գործարկել է Clinique բրենդը, որը մասնագիտանում է հիպոալերգեն միջոցների բնագավառում:
Ներկայում Estee Lauderին են պատկանում M.A.C, Aveda, Darphin եւ այլ բրենդներ: