Բաժիններ՝

Ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով մի կնոջ ուս է վնասվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների երթի ընթացքում քիչ առաջ Մաշտոցի պողոտայում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև, սակայն արագ իրավիճակը հանդարտվեց ու ցուցարարները շարունակեցին իրենց երթը:

Երթի ընթացքում ցուցարարներից մեկը մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ասաց, որ քիչ առաջ իմացել են, որ ոստիկանների և ցուցարարաների միջև բախումների ժամանակ մի կնոջ ուս է կոտրվել, որին այժմ շտապօգնության մեքենայով տեղափոխում են հիվանդանոց:

Վ. Օսիպյանը նախ ասաց, որ տեղյակ չէ կատարվածից, հետո ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսելուց հետո ասաց, որ իրեն ասացին, որ ցավ է առել, ոչ թե ջարդվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս