Բաժիններ՝

Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ստեփանակերտում քաղաքային լուսավորության նոր՝ էներգախնայող համակարգի անցնելու հարցերը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը պահանջված է համարել նոր համակարգի ներդրումը՝ նշելով դրա առավելությունը տնտեսական տեսանկյունից:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031