Բաժիններ՝

Բաղադրատոմս ուղիղ Իսրայելից. նման հումուս դուք չեք փորձել

Հումուսն ուտեստ է, որի գլխավոր բաղադրիչը սիսեռի պյուրեն է: Հումուսն ամենաշատը հայտնի է Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Եվրոպայի երկրներում: Այն Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի, Սիրիայի, ինչպես նաև Հունաստանի և Կիպրոսի խոհանոցի անփոխարինելի ուտեստների շարքում է:

Հրեական հումուսի բաղադրությունը

Բաղադրիչներ

1. Սիսեռ – 200 գ
2. Աղացած քունջութ – 2 ճ/գ
3. Կիտրոն – 1/2 հատ
4. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
5. Սխտոր – 2 պճեղ
6. Զիրա – 1/4 թ/գ
7. Գինձ – 1/4 թ/գ
8. Կարմիր պղպեղ – 1/4 թ/գ
9. Աղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Սիսեռի վրա սառը ջուր լցնել, թողնել մի քանի ժամ (կարելի է՝ ամբողջ գիշեր):

2. Եփել սիսեռը մոտ 1 ժամ: Առանձնացնել սիսեռի արգանակը, թողնել մի կողմում, այն հետո պետք է գալու:

3. Սիսեռն աղալ մսաղացով կամ հարել բլենդերով:

4. Լավ ճզմել սխտորը, հետո պատրաստել քունջութի մածուկը՝ թահինը: Հարել այն բլենդերով՝ ձիթապտղի յուղի հետ:

5. Սիսեռի պյուրեն, թահինը, աղը, կիտրոնի հյութը, սխտորը և համեմունքները լավ խառնել: Հումուսը պատրաստ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս