Բաժիններ՝

«Պատճառները համոզիչ չեն». Լավրով

Պատճառները, որոնցով սիրիական զինված ընդդիմությունը հրաժարվում է բանակցությունների ժամանել Աստանա, համոզիչ չեն, հայտարարել է ՌԴ-­ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Այժմ պաշտպանության նախարարության գործընկերների հետ համատեղ քննում ենք վերջին նորությունները: Պատճառները, որոնք հիշատակվել են, գոնե, զանգվածային լրատվամիջոցներում, որպես Աստանայի բանակցությունների հերթական փուլին զինված ընդդիմության մասնակցությանը խոչընդոտող հանգամանքներ, համոզիչ չեն»,­-ասել է Լավովը Կոնգոյից իր պաշտոնակցի հետ կայացած բանակցությունների
արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Նրանք վկայակոչում են հրադադարի ռեժիմի խախտումը, այդ խախտումները երբեք իսպառ չեն վերացել, ինչպես եւ ցանկացած նման իրադրության մեջ, դա բացարձակ բնական գործընթաց է: Միշտ էլ ինչ­որ խախտումներ կլինեն:

Գլխավորն այն է, որ այդ խախտումները բազմակի քիչ դառնան, քան մինչեւ դեկտեմբերի վերջին համապատասխան համաձայնագրերի ստորագրումը»,­-հավելել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031