Փորձագետը հաշվել է սիրիական տնտեսության կորուստները ճգնաժամի վեց տարվա ընթացքում

Սիրիայի տնտեսությունը 2011 թվականից շարունակվող ճգնաժամի վեց տարվա ընթացքում կորցրել է մոտավորապես 300 մլրդ դոլար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է սիրիացի տնտեսագետ Հայան Սալմանը:

Սիրիական պատերազմը շարունակվում է 2011 թվականի մարտից, երբ զանգվածային հակակառավարական անկարգություններ ծավալվեցին Դերաա հարավային նահանգում: Հակամարտության հետեւանքով երկրի շրջանների մի մասը հայտնվեց անօրինական զինված կազմավորումների հսկողության ներքո:

«Ես տնտեսության մի քանի սեկտորների հետազոտություն եմ անցկացրել ավերածությունների վայրերի եւ մասշտաբների տեսակետից եւ եկել եմ այն եզրակացության, որ 2016 թվականի դրությամբ տնտեսական հիմնարկությունների կորուստները հասել են 300 մլրդ դոլարի»,­-հայտարարել է Սալմանը:

Փորձագետը դրա հետ մեկտեղ հավելել է, որ հավաստի ուսումնասիրություն անցկացնել չի հաջողվում ահաբեկիչների կողմից երկրի հյուսիսում գրավված Ռաքայի եւ Իդլիբի, ինչպես նաեւ մի քանի այլ շրջաններից տվյալներ ստանալու անհնարինության պատճառով:

Նա նշել է, որ իր հաշվարկները վերաբերում են տնտեսական ենթակառուցվածքին, այդ թվում՝ գործարաններին ու ֆաբրիկաներին. դրանցում չեն ներառվել այն մեծաքանակ կորուստները, որոնք պայմանավորված են սպանված մասնագետներով, անտառների հատումը եւ գյուղատնտեսության ու անասնաբուծության հարստությունների ոչնչացումը Սիրիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս