Վթար Գյումրիում. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 12-ին, ժամը 16:28-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Մ. Խորենացի և Մ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» մակնիշի 34 UM 547 (վարորդ` 1957 թ. ծնված Հ. Մ.) և «Toyota Camry» մակնիշի 97 CG 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ը և ուղևոր Բ. Հ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031