ՀՀ առաքված մարդասիրական օգնության ծավալները հնգապատկվել են
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2017թ. հունվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 66.4 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 528.8 մլն. դրամ կամ 1 089.3 հազ. ԱՄՆ դոլար:
Մարդասիրական օգնության արժեքը 5.1 անգամ գերազանցում է 2016 թվականի հունվարի ցուցանիշը։
Ստացված օգնության 38.2%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 18.0%-ը` մանածագործական իրերը, 15.9%-ը` պլաստմասսա և դրանցից իրերը, 10.0%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.4%-ը` արվեստի ստեղծագործությունները, իսկ 10.5%-ը`մնացած ապրանքները: