Բաժիններ՝

ՊՍԺ-ն դիտարկում է Մասիմիլիանո Ալեգրիին և Դիեգո Սիմեոնեին՝ որպես Ունայի Էմերիին փոխարինողներ

Ղեկավարները մարզչին չեն ների խայտառակությունը:
Նասեր Ալ-Խելաիֆին հիասթափվել է Ունայի Էմերիից «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո և մտադիր է ամռանը նոր մարզիչ հրավիրել:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, ՊՍԺ-ի նախագահի կարծիքով՝ Մասիմիլիանո Ալեգրին և Դիեգո Սիմեոնեն ամենանախընտրելի տարբերակներն են: Սիմեոնեի և Ալեգրիի պայմանագրերը, համապատասխանաբար՝ «Ատլետիկոյի» և «Յուվենթուսի» հետ, նախատեսված են մինչև 2018թ.:

ՊՍԺ-ն 4:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային» առաջին խաղում, բայց պատասխան խաղում պարտվեց 1:6 հաշվով և լքեց Չեմպիոնների լիգան:
Էմերին ղեկավարում է ՊՍԺ-ն 2016թ. հունիսից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031