
Ըմպելիք, որ կպաշտպանի ձեզ մրսածության և գրիպի սեզոնին

Online-detox.com կայքը գրում է, որ բազուկից, իմբիրց, քրքումից ու ելակից պատրաստված այս սմուզին կօգնի ամրացնել իմունային համակարգը և լավացնել նյութափոխանակությունը։ Ըմպելիքի կազմում մտնող բոլոր բաղադրիչները մեծ քանակով հակաօքսիդանտներ են պարունակում և հայտնի են հակաբորբոքային հատկություններով։ Այն հատկապես օգտակար է այս սեզոնին, երբ ակտիվանում են շնչառական վարակները, մեծ է մրսելու հավանականությունը։
Բաղադրիչներ
- 2/3 եփած բազուկ
- 2 բաժակ հասած ելակ
- 1 թեյի գդալ քրքում
- 1 թեյի գդալ թարմ իմբիր
- 1 բաժակ նշի կաթ
- կես բաժակ նարնջի հյութ։
Պատրաստման եղանակը։ Եփեք բազուկը, թողեք 2 ժամ։ Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերի մեջ և խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք։ Մատուցեք բաժակի մեջ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը