
5 օր ժամանակ՝ առաջարկներ ներկայացնելու համար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձարականներ տվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին:
«Ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում կառուցապատողները և առհասարակ գործարարները հաճախակի բարձրաձայնում էին գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ընկերությունների հետ համակարգված համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին:
ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրողներին աջակցելու նպատակով հանձնարարում եմ առաջինը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին հինգօրյա ժամկետում առաջարկել «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտյրական ցանցեր» և «Վիոլա ջուր» ընկերություններին նշանակել պատասխանատուներ, որոնք ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և համայնքի ղեկավարների հետ ռեգուլյար, համատեղ աշխատանքի միջոցով կներկայացնեն օպերատիվ լուծումներ կառուցապատողներին ներդրողների կողմից ծագած ենթակառուցվածքներին առնչվող հարցերին:
Երկրորդը՝ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ հինգօրյա ժամկետում կնքված ներդրումային համաձայնագրերի պատճենները համապատասխան գրությամբ ներկայացնել վերոնշյալ ընկորություններին և երկրորդը՝ ընկերությունների և ներդրողների կողմից բարձրացված հարցերի քննարկմանը ներգրավվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցչին»,- ասաց գործադիրի ղեկավարը: