Բաժիններ՝

«Մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ». Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց համայնքների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

«Բազմիցս արձանագրել ենք տեղական ինքնակառավարման համակարգի կարևորությունը, ինչպես նաև այն, որ այդ համակարգը պետք է արդյունավետ լինի:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ համայնքներում դեռևս չի կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընկերներին ընտրելու մրցակցային գործելաոճը, համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ, ցածր է համայնք-մասնավոր հատված համագործակցությունը:

Այս և այլ խնդիրների լուծմանը պետք է ուղղված լինեն նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունները, և դրանք պետք է առաջարկեն էապես նոր մոտեցումներ: Այդ նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում կազմակերպել մշակված մեթոդաբանական նյութերի վերաբերյալ քննարկումներ համայնքների, համայնքների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, միջազգային և տեղական փորձագիտական խմբերի հետ և անհրաժեշտության դեպքում լրամշակել համապատասխան նյութերը և տրամադրել համայքներին, միաժամանակ նախարարության և մարզպետարանների միջոցով խստորեն վերահսկելով դրանց՝ գործնականում իրացումը»,- ասաց գործադիրի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս