«Արսենալը» բանավոր համաձայնության է հասել Ալեգրիի հետ և սպասում է Վենգերի որոշմանը
Ամեն ինչ, առաջվա նման, ֆրանսիացու ձեռքերում է:
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչը պատրաստ է հեռանալ ակումբից «Արսենալում» աշխատելու համար: Ալեգրին բանավոր համաձայնություն է տվել Պրեմիեր լիգա տեղափոխվելու վերաբերյալ, և հիմա զինագործների ղեկավարները սպասում են նրա ապագայի վերաբերյալ Վենգերի որոշմանը: Ինչպես հաղորդում է Sunday Express-ը, «Արսենալի» 2017-18թթ. մրցաշրջանի մարզչի ազգանունը հայտնի կդառնա մարտի վերջին:
Ալեգրին արդեն Լոնդոն է ուղարկել ֆուտբոլիստների կարճ ցուցակ, որոնց նա կցանկանար ստորագրել:
Մասիմիլիանոն վիճել է «Յուվենթուսի» մի շարք առաջատար ֆուտբոլիստների հետ, որոնցից մեկը պաշտպան Լեոնարդ Բոնուչին է:
«Արսենալը» գրավում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ 26 խաղերում հավաքելով 50 միավոր:
«Յուվենթուսը» Սերիա Ա-ի առաջատարն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը