Բաժիններ՝

Marni-ն հագուստ է կարել համարձակ աղջիկների համար

Marni նորաձեւության բրենդը ներկայացրել է աշուն-ձմեռ տարեշրջանի հագուստի նոր հավաքածու: Այդ մասին հաղորդվում է բրենդի մամուլի տեղեկագրում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ իրերը նախատեսված են հարուստ երեւակայությամբ օժտված համարձակ աղջիկների համար:

Հավաքածուի ուրվագծերը կամ կիպ գրկում են մարմինը, կամ, ընդհակառակը, ծածկում են այն մեծ ծավալներով: Դիզայնի հիմնական տարրերից մեկը երկրաչափական պրինտներն ու նախշերն են:

Marni բրենդը հիմնադրվել է 1994 թվականին: 2012 թվականի դեկտեմբերին մակնիշը ձեռք է բերել OTB ընկերությունը, որին պատկանում են նաեւ Diesel, Maison Margiela եւ Viktor & Rolf բրենդները: 2016 թվականի վերջին ընկերությունից հեռացավ նրա հիմնադիրը՝ Կոնսուելո Կաստիլիոնին: Բրենդի նոր կրեատիվ տնօրենը դարձավ Ֆրանչեսկո Ռիսոն, որն ավելի վաղ աշխատում էր Anna Molinari, Alessandro Dell՚Acqua եւ Prada մակնիշների համար:

2017 թվականի փետրվարին Marni-ը ձեռնարկեց նոր գովազդային արշավ: Գլխավոր թեման դարձել է լուսանկարների ստեղծման գործընթացը, լուսանկարներում մոդելները պատկերված են ձեռքներին՝ խցիկներ: Արշավի հեղինակն ամերիկացի նկարիչ Բարբարա Փրոբսթն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս