
Պետական պարտքի սպասարկմանն ուղղված ծախսերը աճել են 84.1%-ով

ՀՀ պետական պարտքի տոկոսավճարների գծով ծախսերը 2017 թվականի հունվարին կազմել են 1 մլրդ 476.9 մլրդ դրամ։ Նախորդ տարվա հունվարին տոկոսավճարներին ուղղվել էր 802.2 մլն դրամ։ Այսինքն, պետական պարտքի սպասարկմանն ուղղված ծախսերը աճել են 84.1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։
Արտաքին տոկոսավճարների վճարմանն ուղղվել է 813.2 մլն դրամ։
Իսկ ներքին պարտքի տոկոսավճարներն աճել են 6.5 անգամ։ Եթե 2016 թվականի հունվարին ներքին տոկոսավճարներին ուղղվել էր 102.1 մլն դրամ, 2017-ի հունվարին այդ թիվը հասել է 663.7 մլն դրամի։