
«Ուզում եմ, որպեսզի Ուեյն Ռունին մնա «Օլդ Թրաֆֆորդում». Ժոզե Մոուրինիո

Պորտուգալացին դեռ հավատում է «Մանչեսթեր Յունայթեդի» ավագին:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը պատմել է հարձակվողներ Զլատան Իբրահիմովիչի և Ուեյն Ռունիի հեռանկարների մասին:
«Հաջորդ տրանսֆերային պատուհանը մեզ նոր մակարդակի կհանի. մենք պլանավորում ենք ձեռք բերել մի քանի նորեկների, բայց Զլատանը ֆունդամենտալ ֆուտբոլիստ է մեզ համար: Հուսով եմ՝ նա կմնա թիմում:
Ռունին ուզում է զարգանալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա ասել է ինձ այդ մասին, դրա համար հաջորդ մրցաշրջանում Ուեյնը պետք է լինի «Օլդ Թրաֆֆորդում»: Ես կուզենայի նրան տեսնել թիմում»,- Մոուրինիոյին է մեջբերում BBC-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը