
Դրամային տեղաբաշխումների ծավալն աճել է, դոլարայինը՝ նվազել

Փետրվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 53.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.6 մլն ԱՄՆ դոլար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44.3 մլն ԱՄՆ դոլար:
Այսինքն, նախորդ շաբաթվա համեմատ՝ դրամային միջոցների տեղաբաշխման ծավալն աճել է 11.8 մլրդ դրամով, իսկ դոլարային միջոցների տեղաբաշխման ծավալը նվազել 5.7 մլն դոլարով։