Բաժիններ՝

10 վտանգավոր նշան, որ «լուռ» կաթված եք տանում

Fithacker.ru կայքը գրում է, որ չափազանց կարևոր է իմանալ կաթվածի նշանները և ժամանակին դիմել բժշկի օգնությանը։

1. Մթագնած տեսողություն կամ տեսողության կորուստ։ Կաթվածը կարող է թուլացնել տեսողությունը մի կամ երկու աչքերում։

2. Անսպասելի գլխացավ կամ գլխապտույտ։ Բոլոր դեպքերում գլխապտույտները լուրջ նշան են, և հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ։

3. Խնդիրներ խոսքի և խոսքը հասկանալու հետ։ Հիվանդը կարող է կորցնել խոսելու կարողությունը կամ դժվարություններ ունենալ, խճճվել։

4. Հավասարակշռության կորուստ կամ դժվարություններ քայլելիս։ Վերջույթներում թուլության անսպասելի զգացումը կարող է կաթվածի նշան լինել։

5. Կաթվածահարություն։ Այս դեպքում անհապաղ բժշկական միջամտության կարիք կա։

6. Ցավ դեմքի մի կողմում։ Եթե վերջույթներում կամ դեմքի մի հատվածում ցավ եք զգում, խնդիրը կարող է կաթվածը լինել։

7. Գլխացավեր և միգրեն։ Սա ևս կարող է վկայել կաթվածի մասին։

8. Դեմքի մի հատվածի կաթվածահարում։ Սա կաթվածի ամենատարածված նշաններից մեկն է։

9. Հոգնածություն։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կաթվածի դեպքում կանայք հաճախ զգում են հոգնածություն, գիտակցության մթագնում։

10. Զկրտոց։ Սա առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում։ Ախտահարվում է շնչառական կենտրոնը, ինչի արդյունքում շարունակական զրկտոց է առաջանում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս