Բաժիններ՝

Կոնտեն չի պլանավորում հեռանալ «Չելսիից»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ում հրավիրում են «Ինտեր», չի պատրաստվում լուծարել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: Հաղորդվում է, որ 47-ամյա մասնագետը կհայտարարի այդ մասին այսօր «Վեսթ Հեմի» հետ խաղից առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

Կոնտեն մտադիր է հաջողության հասնել «Չելսիում», որը 26 տուրերից հետո վստահորեն գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: Նրա կինը և աղջիկն առաջիկա ամռանը կտեղափոխվեն նրա մոտ՝ Լոնդոն, մշտական բնակության:

«Չելսիի» ղեկավարությունն իր հերթին՝ պլանավորում է խրախուսել իտալացուն նոր պայմանագրով, որով նախատեսված կլինի ավելի բարձր աշխատավարձ. տվյալ պահին Կոնտեն տարեկան վաստակում է 6.5 մլն ֆունտ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս