Բաժիններ՝

Եվրոպան ցանկանում է վերականգնել վիզային ռեժիմը ԱՄՆ-ի հետ

Եվրախորհրդարանը երեկ Բրյուսելում ընդունել է բանաձև, որը չի կրում պարտադիր բնույթ, սակայն որը կոչ է անում Եվրահանձնաժողովին 2 ամսվա ընթացքում միջոցառումներ ձեռնարկել ԱՄՆ-ի հետ վիզային ռեժիմի վերականգնման համար, քանի որ Վաշինգտոնը նախկինի պես մերժում է առանց վիզայի թույլատրել երկիր ԵՄ 5 երկրների քաղաքացացիների մուտքը, հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։

Ներկայումս ԱՄՆ-ում գործում է վիզային ռեժիմ Ռումինիայի, Բուլղարիայի քաղաքացիների, ինչպես նաև խորվաթների, կիպրոսցիների ու լեհերի համար։

ԵՄ անդամ մյուս երկրների քաղաքացիները կարող են ԱՄՆ մուտք գործել առանց վիզայի։
Ընդ որում՝ ԱՄՆ քաղաքացիներին ԵՄ գնալու համար անհրաժեշտ չէ վիզա ստանալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս