ՌԴ-ի խորհրդարանական պատվիրակությունը մեկօրյա այցով ժամանելու է Երևան

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ  Վոլոդինի գլխավորությամբ ՌԴ-ի խորհրդարանական պատվիրակությունը մեկօրյա պաշտոնական այցով ժամանում Է Երեւան:

Ինչպես լրագրողներին հայտնել են Պետդումայի հասարակայնության հետ կապերի եւ ԶԼՄ-ների հետ փոխգործակցության վարչությունում, ուղեւորության շրջանակներում «հանդիպումներ կկայանան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ խորհրդարանական համագործակցության վիճակն ու հետագա զարգացումը, երկկողմ հարաբերությունների հանգուցային թեմաները»:

«Հայ եւ ռուս պատգամավորների ուշադրության կենտրոնում կլինեն համատեղ աշխատանքի հարցերը խորհրդարանական հարթակներում, ներառյալ ՀԱՊԿ-ի, Խորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովը, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը եւ ուրիշներ»,- ճշտել են Պետդումայում:

Պատվիրակության կազմում ընդգրկված են Պետդումայի երեք կոմիտեների նախագահներ՝ ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, տրանսպորտի եւ շինարարության կոմիտեի նախագահ Եվգենի Մոսկվիչեւը, քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների հարցերի կոմիտեի ղեկավար Սերգեյ Գավրիլովը, ինչպես նաեւ տարածաշրջանների օրենսդիր մարմինների ղեկավարներ՝ Ղրիմի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, եւ Կրասնոդարի երկրամասի օրենսդիր ժողովի նախագահ Վլադիմիր Բեկետովը:

Տեսանյութեր

Լրահոս