Որն է Վերին Լարսի այլընտրանքը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնել է, թե Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի շուրջ կոնկրետ արդյունքներ դեռ չկան:

«Կոնկրետ արդյունքներ դեռ չունենք, եւ ընթացքում բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացնենք: Վարչապետը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վերին Լարսին այլընտրանք լինելու է, եւ եկեք չկենտրոնանանք միայն աբխազական երկաթուղու կամ Օսեթիայով ճանապարհի վրա: Այլընտրանքը նաեւ լաստանավն է, որը իրական այլընտրանք է: Լաստանավով փոխադրումները ներկայում կանոնավոր բնույթ են կրում և նշված փոխադրումների համար ստացել ենք մեծ զեղչեր»,‐ ասել է Մարտիրոսյանը:

Նշենք, սակայն, որ վերջերս ՀՀ վարչապետի Վրաստան կատարած այցի շրջանակներում քննարկվում էր ՌԴ‐ի հետ այլընտրանքային ցամաքային ճանապարհ գտնելու հարցը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031