
Ադրբեջանը Բահրեյնից պահանջում է հրաժարվել «Արցախ Ֆրուտի» արտադրանքից

Ադրբեջանը դիմել է Բահրեյնին՝ պահանջելով չներկրել Արցախում արտադրվող ապրանքատեսակներ, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Բահրեյնի առևտրաարդյունաբերական պալատն ստացել է պաշտոնական նամակ արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության նախարարությունից, որին պաշտոնապես դիմել է Ադրբեջանը։
Նամակում ադրբեջանական կողմը պահանջել է Բահրեյնի համապատասխան կառույցներից չներկրել Արցախում արտադրված ապրանքներ, քանի որ դա «միջազգային իրավունքի սկզբունքների ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում է»։
Մասնավորապես, խոսքը «Արցախ Ֆրուտ» ընկերության մասին է, որը գործում է Արցախի տարածքում։
Ընկերությունը արտադրում է մարինադներ, ջեմեր, մուրաբաներ, օշարակներ։
«Արցախ Ֆրուտը» հիմնադրվել է 2007թ.։