Պետական պարտքը համառ ու արագ տեմպերով մոտենում է իր «ֆինիշին». «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Այս տարվա հունվարի 31‐ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 969 միլիոն 346 հազար դոլար: Միայն հունվարին մեր պետական պարտքը աճել է 27 միլիոն 251 հազար դոլարով: Արտաքին պարտքը կազմել է 4 միլիարդ 836 միլիոն դոլար: Այս թվերը երեկ հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ այդմ, արտաքին պարտքը աճել է 30.9 մլն դոլարով, իսկ ներքին պարտքը նվազել 3.6 միլիոն դոլարով:

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի համաձայն, եթե պետական պարտքը ﴾չհաշված ՀՀ ԿԲ պարտքը﴿ գերազանցում է համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը, ապա կառավարությունը իրավունք չունի այլեւ պարտք ներգրավել ոչ ներքին, եւ ոչ էլ արտաքին: 2016‐ին մեր ՀՆԱ‐ն կազմել է մոտ 10.3 միլիարդ դոլար: Իսկ սա նշանակում է, որ մեր պետական պարտքը համառ ու արագ տեմպերով մոտենում է իր «ֆինիշին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031