ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն ավելացել է
Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև 2016 թվականի հունվար- դեկտեմբերին իրականացվել է 392,1 մլն ԱՄՆ դոլարի առևտրաշրջանառություն: ԵԱՏՄ երկրների վիճակագրական տվյալների բազայից տեղեկանում ենք, որ 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշն ավելացել է 53 տոկոսով:
Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 14.1 մլն դոլար: 2015 թվականի համանուն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 2.1 անգամ:
Հայաստանը Ղազախստանի հետ իրականացրել է 6 մլն դոլարի առևտուր` ավելացնելով այն 42.9 տոկոսով: Իսկ Ղրղզստանի հետ իրականցվել է 1 մլն դոլարի առևտուր` 2015 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ավելացնելով 2.8 անգամ:
Հայաստանի և ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների 94.6 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին` կազմելով 371 մլն դոլար: 2015 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ այն աճել է 51.5 տոկոսով:
ԵԱՏՄ անդամ երկրների միջև 2016 թվականի հունվար-դեկտեմբերին իրականացվել է 42.5 մլրդ ԱՄՆ դոլարի առևտրաշրջանառություն` 2015 թվականի համանուն ցուցանիշի համեմատ նվազելով 6.7 տոկոսով: Հայաստանի մասնաբաժինը կազմում է 0.9 տոկոս: