«Փոզիջումների գնալու ցանկություն չկա»

«Չեմ կարծում, թե Մյունխենի նախարարական հանդիպումն ինչ-որ բան կփոխի և հակամարտության գոտում, և խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, ինչը կապված է այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը, մասնակցելով թե նախագահական, թե նախարարական հանդիպումների, այլ նպատակներ է հետապնդում»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն, անդրադառնալով փետրվարի 16-ին Մյունխենում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը հանդիպում է վերջնագրեր ներկայացնելու համար։ «Սա է պատճառը, որ դրական սպասելիքներ չունեմ նման հանդիպումներից»,-նշել է նա։ Իր հերթին բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարյելնն ասել է, որ համանախագահների հաղորդագրությունը որևէ նոր երանգ չի պարունակում։ Ավելին՝ լուրջ արդյունքներ չի ակնկալում այս պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով կազմակերպվող հանդիպումներից, քանի դեռ կողմերը պատրաստ չեն փոխզիջումների և գերակա է ռազմատենչ հռետորաբանությունը։

Նա նշել է, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը երկարաձգվում է հենց այդ պատճառով, որ չկա փոխզիջումների գնալու ցանկություն, ավելին դա հասարակությունները ևս շատ սուր են ընկալում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս