![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվան ու Թեհրանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/1474206649.jpg)
Մոսկվան ու Թեհրանը պատրաստում են մի շարք համաձայնագրեր, որոնք ստորագրվելու են մարտի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Մոսկվա կատարելիք այցի շրջանակում, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանը:
Սպասվում է, որ կողմերը կստորագրեն նաև երկու երկրների միջև վիզային ռեժիմի հետագա դյուրացման մասին համաձայնագիր։
Դիվանագետը տեղեկացրել է, որ Իրանի և Ռուսաստանի նախագահների օրակարգում կլինեն երկկողմ հարաբերությունները քաղաքական ու առևտրատնտեսական ոլորտներում։
«Բացի այդ, անկասկած, ուշադրության կենտրոնում կլինեն տարածաշրջանի օրակարգային առավել սուր հարցերը, ինչպիսիք են Աֆղանստանում վիճակը, Կասպյան խնդիրը, Ղարաբաղյան հակամարտությունը»։