
Միլիարդատերերի դպրոցները. հայկական UWC Dilijan-ը՝ Forbes-ի լավագույն հնգյակում
Forbes-ը ներկայացրել է 5 դպրոցներից կազմված ցանկ, որում տեղ են գտել ռուս միլիարդատերերի կողմից հովանավորվող կրթական հաստատությունները:
Ցանկում 2-րդը Ռուբեն Վարդանյանն ու Հայաստանում գործող UWC Dilijan դպրոցն է:
«Ռուբեն Վարդանյանն ու իր կինը միջազգային այս դպրոցը բացեցին 2014 թվականին: UWC Dilijan-ը դպրոց է տաղանդավոր երեխաների համար: Միջազգային դպրոցը գտնվում է Հայաստանի համանուն քաղաքում և United World Collages-ի կազմում է: Սա նշանակում է, որ ընդունելության քննություններից հետո աշակերտին կարող են ուղարկել մեկ այլ երկիր, որտեղ կա United World Collages-ի մեկ կազմում գտնվող դպրոց: Այս պահին դպրոցում 72 երկրներից սովորում են 198 աշակերտներ: 2016 թվականին դպրոցն ունեցել է առաջին շրջանավարտներին»,- գրում է ամսագիրը Հայաստանում գործող դպրոցի մասին:
Սիրարփի Աղաբաբյան