Անվստահության ևս մեկ առիթ

«Այն սպառնալիքները, որոնք կան Թուրքիայի նկատմամբ սիրիական սահմանից, չկան հայկական սահմանից մի քանի պատճառով։ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, չկան բաց սահմանային ուղեկալներ, հետևաբար՝ այդ ուղեկալները շրջանցող տարատեսակ ուղիներ և մեթոդներ, որպես այդպիսին, չեն կիրառվում: Ուստի անտեղի է Թուրքիայի իշխանությունների՝ Հայաստանի հետ սահմանին պատ կառուցելու որոշումը»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սիրիայի, Իրանի և Հայաստանի հետ սահմանին բետոնե պատեր կառուցելու՝ Թուրքիայի իշխանությունների որոշմանը, ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի հետ սահմանին պատի կառուցումը տեղավորվում է թուրքական այն կեղծ քարոզչության շրջանակներում, համաձայն որի, իբրև թե Հայաստանում էլ կան քրդական ահաբեկչական կառույցների ճամբարներ, որոնք այդ սահմանն օգտագործում են Թուրքիա անցնելու համար։ Թուրքիայում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը ևս որոշումը Հայաստանի պարագայում չարդարացված է համարում։ «Ընդհանուր անվտանգության նկրտումը Թուրքիա-Հայաստան սահմանին տխուր պատկեր է ստեղծում այն մարդկանց համար, որոնք 25 տարի հայ-թուրքական սահմանի բացում են ակնկալում։ Սա անվստահության ևս մեկ առիթ է դառնալու այս հարաբերություններում»,- ասաց Արա Գոչունյանը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս