«Գագիկ Ծառուկյանը թող գա՝ միանա ինձ». Պարույր Հայրիկյան

«Գագիկ Ծառուկյանը հայտնի բարեգործ է, հայտնի գործարար, բայց ինձ համար քաղաքականության մեջ նա ոչ մի բանով իրեն չի դրսևորել: Ոչ միայն Գագիկ Ծառուկյանը կամ որևէ մեկը որևէ բան փոխել չի կարող, եթե մեր ներկայացրած դաշինքը կայանա: Որևէ մեկը, եթե ունի այլ նկատառում, այլ նպատակ, այլ ցանկություն, քան երկիրը քաղաքացիների սեփականությունը դարձնելը, նա արդեն ժամանակավրեպ է: Բարի գալուստ Գագիկ Ծառուկյանին և ցանկացած քաղաքացու. թող գան՝ միանան ինձ: Ժամանակին միացել են ինձ, ու Հայաստանն անկախացել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ այս խորհրդարանական ընտրությունները կարևոր են նրանով, որ Հայաստանում միայն սահմանադրական փոփոխություն տեղի չի ունեցել, այլ, ըստ նրա՝ Հայաստանին պարտադրվել է ռուսական նահագների կարգավիճակ. «Մեր հաջորդ քայլը լինելու է այն, որ Հայաստանն աշխարհի կողմից ընկալվելու է՝ որպես ժողովրդի կողմից ընտրված որևէ ներկայացուցիչ չունեցող ազգ: Այսինքն՝ մենք դառնալու ենք ռուսական գուբերնիաների պես մի բան: Այդ նպատակադրումը մեծագույն դավադրությունն է մեր հանդեպ, և դա նույնպես պետք է կանխել»:

Տեսանյութեր

Լրահոս