Ինչպես են փոխվել Երևանի բնակարանների գները
Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները 2016 թվականի նոյեմբերին կազմել են 275105 դրամ՝ 1քմ-ի համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։
Մեկ տարվա կտրվածքով՝ 2015 թվականի նոյեմբերի համեմատ, երևանյան բնակարանների միջին գները 1քմ-ի հաշվարկով թանկացել են 645 դրամով կամ 0.24%-ով։
Ամենաթանկը Կենտրոն վարչական շրջանի բնակարաններն են, որտեղ 1քմ-ի միջին գինը 428250 դրամ է։ Կենտրոնին հաջորդում են Արաբկիրը (357350 դրամ), Քանաքեռ-Զեյթունը (283350 դրամ) և Դավթաշենը (277000 դրամ)։
Ամենաէժան բնակարանները Նուբարաշեն վարչական շրջանում են՝ 1քմ-ի միջին գինը 157600 դրամ է։
Նշենք նաև, որ 2015 թվականի նոյեմբերի համեմատ թանկացել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բնակարանների միջին գները։ Ամենից շատ՝ 1100 դրամով, թանկացել են Աջափնյակ վարչական շրջանի բնակարանները։