
Աշխատանքի համար արտերկիր մեկնելու պատրաստ երիտասարդների թիվն աճել է

Պատրա՞ստ են արդյոք Հայաստանի տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդները աշխատանք գտնելու նպատակով այլ բնակավայր տեղափոխվել։ Այս հարցի պատասխանը կարելի է գտնել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2016» զեկույցում։
Այսպես, 2015 թվականին հարցված երիտասարդների 2.3%-ը պատրաստ է եղել աշխատանք գտնելու համար տեղափոխվել Հայաստանի այլ բնակավայր (2014 թվականին՝ 2.9%)։
Արտերկիր մեկնելու պատրաստ երիտասարդների կշիռը 2015 թվականին կազմել է 22.3%՝ 2014 թվականի 19.2%-ի դիմաց։
Հարցված երիտասարդների 12.5%-ը պատրաստ է եղել ցանկացած տեղափոխության՝ հանուն աշխատանքի։ 14%-ը դժվարացել է պատասխանել։
Տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդների 48.6%-ը նշել են, որ աշխատանք գտնելու համար բնակության վայրի փոփոխության պատրաստ չեն։ Այս կերպ մտածողների թիվը 2014-ի համեմատ նվազել է 4.8 տոկոսային կետով (2014 թվականին ցուցանիշը եղել է 53.4%)։