Բաժիններ՝

Ճաշելուց անմիջապես հետո մի՞րգ եք ուտում. կարդացեք սա

Մրգերը չափազանց կարևոր են օրգանիզմի համար, սակայն կարևոր է նաև դրանք ճիշտ օգտագործելը։ Fithacker.ru կայքը գրում է, որ որոշ մրգեր խթանում են օրգանիզմի դետոքսիկացիայի գործառույթը, միևնույն ժամանակ՝ էներգիա են հաղորդում, որը հարկավոր է ավելորդ կիլոգրամներից ազատվելու և առօրյա գործունեությունն իրականացնելու համար։

Ի՞նչ է տեղի ունենում, երբ ուտում եք նախաճաշ, որից անմիջապես հետո՝ միրգ

Որպես կանոն՝ պտուղը միանգամից ընկնում է աղիներ, սակայն նախաճաշին կերած մթերքը դա թույլ չի տալիս։ Արդյունքում՝ կերածը թթվում է, վերածվում թթվի։ Այդ պատճառով մշտապես հարկավոր է միրգ ուտել ճաշելուց ժամեր անց կամ քաղցած վիճակում։

Պտուղը ռեակցիայի մեջ է մտնում մյուս մթերքների հետ, ինչը փքվածություն է առաջացնում։ Խորհուրդ է տրվում խմել թարմ հյութեր, խուսափել կոնսերվացված հյութերից։ Խորհուրդ է տրվում նաև օգտագործել թարմ միրգ և ոչ թե՝ ջերմային մշակման ենթարկված։ Այս դեպքում օրգանիզմը կարող է չստանալ  անհրաժեշտ օգտակար նյութերը։ Բարձր ջերմաստիճանը «սպանում» է վիտամինները։

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս