
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները կազմը ձևավորելու համար Մոուրինիոյին տվել են 2 տրանսֆերային պատուհան

2017թ. ամռանն ամեն ինչ լավ կլինի:
Չնայած անհաջող մեկնարկին, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները վստահում են Ժոզեին: Ըստ ВВС-ի տվյալների, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները հասկանում են, որ պորտուգալացուն անհրաժեշտ են նոր ֆուտբոլիստներ, և նախատեսվում է, որ առաջիկա 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում Մոուրինիոն ձեռք կբերի անհրաժեշտ ֆուտբոլիստներին:
Բացի այդ, մարզիչը գիտի, որ ղեկավարությունը չի պատրաստվում ստորագրել թանկարժեք ֆուտբոլիստների հետ պայմանագրեր, այդ իսկ պատճառով սպասում է հաջորդ մրցաշրջանում թիմի լավ արդյունքներին:
Ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային շուկայում ռեկորդ սահմանեց՝ 105 մլն եվրոյով գնելով Պոլ Պոգբային:
Ֆերգյուսոնի հեռանալուց հետո «Կարմիր սատանաները» նոր ֆուտբոլիստների վրա ծախսել են 570 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը