Բաժիններ՝

Բոլոր ժամանակների ամենամեծ ժողովրդականություն վայելող սուրբծննդյան ֆիլմերը՝ ըստ Forbes-ի

Forbes ամերիկյան հանդեսը հրապարակել է ԱՄՆ-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող սուրբծննդյան կինոնկարների ցուցակը: Վարկանիշը ներառում է 25 ֆիլմ, որոնք առավել հասութաբերներն են դարձել ամերիկյան վարձույթում։

Ցուցակի առաջատարը դարձել է «Տանը մենակ» ժապավենը՝ Մաքոլե Քալքինի մասնակցությամբ: Ռեժիսոր Քրիս Քոլամբուսի ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1990 թվականին, ամերիկյան վարձույթում հավաքել է 285,76 միլիոն, իսկ աշխարհում՝ 476,68 մլն դոլար:

Երկրորդ տեղում «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» կինոնկարն է՝ Ջիմ Քերիի մասնակցությամբ: Դրա շնորհիվ ստեղծողներին հաջողվել է ԱՄՆ-ում վաստակել 260 մլն դոլար: Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է ռեժիսոր Ռոբերտ Զեմեքիսի «Բեւեռային ճեպընթացը» ֆիլմը: Այն 183,37 մլն դոլար է հավաքել ամերիկյան վարձույթում:

Առաջին հնգյակում հայտնվել է «Տանը մենակ 2. Նյու Յորքում մոռացվածը» ժապավենը՝ 173,59 մլն դոլար հասութաբերությամբ եւ «Էլֆ»-ը՝ 173, 40 մլն դոլարի դրամական մուտքերով: Ցուցակում դրանց հաջորդում է «Սանտա Քլաուս» ֆիլմը (144,83 մլն դոլար) եւ նրա շարունակությունը՝ «Սանտա Քլաուս 2»-ը (139,24 մլն դոլար): Տասնյակում նաեւ տեղ են գտել «Սուրբծննդյան պատմությունը» (137,86 մլն դոլար), «Չորս Սուրբ Ծնունդը» (120,15 մլն դոլար) եւ «Սանտա Քլաուս 3»-ը (84,5 մլն դոլար):

Վերջին հորիզոնականն զբաղեցնում է «Աստվածային ծնունդ» կինոնկարը (37,63 մլն դոլար), որը պատմում է կույս Մարիամի եւ Հովսեփի կյանքի աստվածաշնչյան պատմությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս