Շվայնշտայգերը ցանկանում է ավարտել կարիերան
Տխուր նորություններ գերմանացու երկրպագուների համար:
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի Բաստիան Շվայնշտայգերի ապագայի մասին լուրերով:
«Ըստ իմ տեղեկությունների, Շվայնշտայգերը պատրաստվում է ավարտել կարիերան»,- հաղորդել է Հյոնեսը:
2016-17թթ. մրցաշրջանում Շվայնշտայգերը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ոչ մի րոպե չի խաղացել:
Ավելի վաղ գերմանացու նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում բրազիլական «Սանթոսը» և «Չիկագո Ֆայրը» MLS-ից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը