Բաժիններ՝

Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ

Ատամնացավն ամենատհաճ ցավերից մեկն է, հատկապես, երբ ատամի արմատն է վնասված: Այս ցավը կարող է տևել մի քանի օր:

Դժբախտաբար, ատամնացավը սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին: Իսկ երբեմն ստիպված ենք լինում օրերով սպասել, որպեսզի ատամնաբույժն ընդունի մեզ:

Ո՞ր գործոններն են ատամնացավ առաջացնում

  • Ատամի խորշերը
  • Կոտրված ատամը
  • Գինգիվիտը
  • Բացակայող ատամը
  • Սխալ տեղադրված ատամնաշապիկները
  • Կարիեսը

Սակայն կարիք չկա անհանգստանալու, քանի որ ատամնացավը հեշտորեն կարելի է հանգստացնել տնական մի շարք բաղադրատոմսերով: Ձեզ ենք առաջարկում օգտագործել մեխակով և կոկոսի յուղով խառնուրդը:

Կարդացեք նաև

Բաղադրություն

  • ½ թ/գ մեխակի փոշի
  • ½ թ/գ կոկոսի յուղ

Մեխակի բաղադրության մեջ մտնող էվգենոլը հանգստացնում է ցավը: Կոկոսի յուղն ունի հակամիկրոբային և հակաբորբոքային հատկանիշներ:

Այս երկու բաղադրիչները խառնեք, որպեսզի խիտ զանգված ստանաք: Բամբակի միջոցով այս խառնուրդը քսեք ցավող ատամին: Օրական մի քանի անգամ կատարեք այս պրոցեդուրան:

Եթե չեք կարող այցելել ատամնաբույժի, ապա այս բնական բաղադրամիջոցը կօգնի որոշ ժամանակով հանգստացնել ցավը: Սակայն, եթե ցավը կրկին վերադառնա, անմիջապես դիմեք բժշկի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս