«Հեղուկն ուղղակի քսում եք պրոբլեմային հատվածների վրա, և վերջ». հայկական ընկերությունն առաջարկում է ցելյուլիտից արագ ազատվելու և ճարպի շերտը վերացնելու միջոց

2007թ.-ից գործող «A.K.L. Hovhannisyan» հայկական ընկերության տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Աշոտ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրեց իրենց 200 անուն ապրանքներից մի քանիսը.

«Մեր բնական միջոցներից պատրաստված տեսականու մեջ կա փշրվող եղունգների համար լոսյոն. ուղղակի քսում եք եղունգներին, և առավոտյան արդեն եղունգները չեն փշրվում, հաստանում են, դառնում էլաստիկ, փայլ են ստանում: Լոսյոնն ունի նաև թեթևակի սպիտակեցնող էֆեկտ»:

Ընկերության առաջարկած «Գրացիա» միջոցն օգտակար է ցելյուլիտից ազատվել ցանկացողների համար.

«Այս միջոցը ցելյուլիտը վերացնելու և նիհարելու համար է: Հեղուկն ուղղակի քսում եք պրոբլեմային հատվածների վրա, և վերջ: Մկանային շերտի վրա չպետք է քսել, այլ ճարպի: Մի քանի օր քսում եք, ու արդյունքը չի ուշանում: Քսեք այնքան, մինչև ճարպի շերտը լիովին վերանա: Այս միջոցը ձգում է մաշկը, չի թողնում, որ մաշկը կախվի»:

Կարդացեք նաև

«A.K.L. Hovhannisyan» ընկերության առաջարկած անգույն շրթներկի տեսականին կհետաքրքրի հատկապես աղջիկներին. «Այս տեսականին նախատեսված է շրթունքների ճաքերի համար, ունի նաև որոշակի հատկություններ: Օրինակ՝ «Այրող համբույրը» քսում եք շրթունքներին, շրթունքներն այտուցվում են, մեծանում. դա հիմա նորաձև է:  Ունենք «Սառը համբույր», ծիրանի, կոկոսի, շոկոլադի համով անգույն շրթներկի տեսակներ»:

dracia-2

Բժիշկը վստահեցնում է՝ իրենց առաջարկած միջոցները վնասակար հատկություններ չունեն.

«Ես՝ լինելով բժիշկ, երբեք ինձ թույլ չեմ տա արտադրել այնպիսի բան, որ ժողովրդին վնաս լինի: Ես վերակենդանացնող բժիշկ եմ, ամբողջ կյանքս աշխատել եմ Երևանի և Մոսկվայի վերակենդանացման բաժամունքներում: Եթե ես մարդու կյանք եմ փրկում, ես ինձ թույլ կտա՞մ մարդու կյանքին վնաս հասցնել: Եթե ինչ-որ բույս շատ լավ էֆեկտ է տալիս, բայց զուգահեռ՝ կարող է վնաս էլ պատճառել, ես դա երբեք չեմ օգտագործում: Կարող է ստացվի լավ էֆեկտ, բայց հետո ուրիշ հիվանդություններ առաջանան, ու դուք չկապեք էլ դրա հետ, բայց ես ինձ նման բան թույլ չեմ տա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս