«Ես հոգնել եմ». Էնդի Մարեյ
«Ես գնու՞մ եմ. ոչ, ևս մեկ խաղ՝ ամփոփիչ մրցաշարի եզրափակիչը»:
Էնդին նոյեմբերի 19-ին հաղթեց Միլոշ Ռաոնիչին սարսափելի լարված կիսաեզրափակչում՝ 5:7, 7:6, 7:6: Խաղը տևեց 3 ժամ 38 րոպե և դարձավ ամենաերկարատևը ամփոփիչ մրցաշարերում:
Հանդիպման ավարտից հետո աշխարհի առաջին ռակետը չէր թաքցնում, որ հաղթանակը շատ դժվար տրվեց:
«Ակնհայտ էր, որ անհավանական ծանր էր: Սա ամենադժվար խաղերից մեկն էր, որը ես երբևէ խաղացել էի սրահում: Դրանք երբեք այդքան երկարատև չէին եղել:
Ես հոգնել եմ: Ես վերջին ամիսներին շատ եմ թենիս խաղացել: Ուղղակի կաշխատեմ վաղը ցուցադրել իմ լավագույն խաղը: Հասկանալի է, որ դժվար կլինի, բայց ես կանեմ առավելագույնը»,- Էնդիին է մեջբերում Tennis.com-ը:
Մարեյի մրցակիցը ամփոփիչ մրցաշարի եզրափակչում Նովակ Ջոկովիչն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը