
Դիետիկ շոկոլադե չիզքեյք

«Айболит» խումբը գրում է, որ հնարավոր է համեղ ուտել, բայց չկուտակել ավելորդ կիլոգրամներ։ Այս չիզքեյքի 100 գրամը պարունակում է 110.2 կիլոկալորիա, 16.2 գրամ սպիտակուցներ, 2.1 գրամ ճարպ և 7.2 գրամ ածխաջրեր։
Բաղադրիչներ.
• յուղազերծված կաթնաշոռ՝ 400 գրամ
• 1 տոկոս յուղայնության կաթ՝ 100 գրամ
• մեղր՝ 20 գրամ
• սննդային ժելատին՝ 15 գրամ
• կակաոյի փոշի՝ 50 գրամ
Պատրաստման եղանակը։ 15 գրամ ժելատինը թրջեք ջրով 30 րոպե։ Թափեք ջուրը, դրեք դանդաղ կրակին, ավելացրեք կաթ և կաթնաշոռ, կակաո և մեղր։ Բլենդերով խառնեք բոլոր բաղադրիչները, որպեսզի ստանաք միասեռ զանգված։ Լցրեք տարայի մեջ, դրեք սառնարանում՝ մինչև պնդանա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը