Բաժիններ՝

Ինչպես ողջ դուրս գալ ընկնող վերելակից

Ցավոք սրտի, որևէ մեկս ապահովագրված չէ էքստրեմալ իրավիճակներից, սակայն ձեր ձեռքերում է նախապես իմանալ, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկել։ Adme.ru կայքը գրում է, որ հենց ժամանակին և ճիշտ քայլերը կարող են փրկել ձեր և ձեր հարազատների կյանքը։ Ինժեներները խորհուրդներ են ներկայացրել, թե ինչ գործողություններ չի կարելի անել, եթե հայտնվել եք ընկնող վերելակի մեջ։

• Ոչ մի դեպքում մի փորձեք ցատկել գետնին հարվածելու պահին։ Նախ՝ ձեզ դժվար կլինի ցատկել՝ գտնվելով ազատ անկման վիճակում։ Երկրորդ՝ դուք չեք կարող կանխատեսել, թե մարմնի որ հատվածով վայրէջք կկատարեք, և ինչ վնասվածքների կհանգեցնի դա։

• Ուղիղ մի կանգնեք։ Սա ևս լավագույն տարբերակը չէ, քանի որ անկման ընթացքում ոտքերին ընկնում է զանգված, որը 10 անգամ գերազացնում է մեր մարմնի զանգվածը։ Դա կարող է չափազանց լուրջ վնասվածքների հանգեցնել։

• Գետնին հարվածի պահին լավագույն դիրքը վերելակի հատակին մեջքի վրա պառկելն է։ Այս դեպքում հարվածը հավասարաչափ կբաշխվի մարմնի ողջ հատվածին։

• Եթե վերելակում շատ մարդ կա, և պառկել չի հաջողվում, նստեք կամ ծալեք ծնկները։ Սա կօգնի նվազեցնել հարվածի ուժը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս