Բաժիններ՝

«Ես չեմ համարձակվի ինձ գրող անվանել». Նարեկ Գալստյան

«Արաբկիր 33 փողոցի թթենին էլ դեռ կա: Ու խունացած պատերով կիսահողաշեն տունն էլ կա, որտեղ ապրել են նրանք՝ Տիգրան և Վարդուհի Քուփելյանները, տեղացիների լեզվով՝ ախպարները…»: Այս տողերով է ավարտվում «Ախպարները» վեպը, որի հեղինակ Նարեկ Գալստյանը նշեց, որ չի համարձակվի ներկայանալ որպես գրող: Եվ մեր հարցին, թե ինչպե՞ս նրան ներկայացնենք, համեստորեն ասաց. «Գրքի հեղինակ»: 1_640x420

«Ախպարները»՝ սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանի առաջին վեպն է, որի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին: Վեպում՝ հետաքրքիր զարգացումներով ներկայացվում է Եղեռնից փրկված մի ընտանիքի պատմություն՝ Հունաստանում, ապա Խորհրդային Հայաստանում, որն անցնում է ամենատարբեր դժվարությունների միջով, բայց կարողանում է հարատևել: Վեպում տպավորիչ մանրամասներով է ներկայացված ինչպես հունահայ գաղութի կյանքն, այնպես էլ այն հուսախաբությունները, որոնք ապրեց մի ամբողջ սերունդ՝ հայրենադարձվելով Խորհրդային Հայաստան: 2_640x420

«Հայրենադարձությունն իր ամբողջ պերճանքով և թշվառությամբ, հուսավառություններով և հուսահատություններով. ընդհանրության մեջ՝ սա է Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպի ատաղձը, որը լինելով մեկ ընտանիքի պատմություն, կարելի է ասել՝ մի սերնդի պատմություն է»,-ասվում է գրքի առաջաբանում: 3_640x420

«Մորական կողմից հայրենադարձի ընտանիքում եմ մեծացել և «ախպարի» սերնդի կրողներից մեկն եմ: Մեկուկես տարի առաջ մահացավ ախպարական մեր ընտանիքի վերջին մոհիկանը՝ տատիկս և թերևս այդ ժամանակ իմ մտքով անցավ ոչ միայն իր, այլև այդ ամբողջ սերնդի մասին ինչ-որ մի բան ասել: Ես ցանկացա, որ այդ մարդկանց ճակատագրի մասին խոսվի»,- մեզ հետ զրույցում նշեց Նարեկը: 4_640x420

Մեր հարցին, թե որքանո՞վ է արդիական այդ թեման այսօր, Նարեկը պատասխանեց. «Իհարկե մեր իրականությունն այսօր բոլորովին այլ է, քան այն մարդկանց, որոնց ժամանակին վիրավորական «ախպար» անունով էին դիմում: Բայց այսօր սիրիահայության ներգաղթը Հայաստան մեծ հաշվով որոշակի նմանություններ ունի, այն առումով, որ մենք պետք է կարողանանք այդ մարդկանց համար հարազատ միջավայր ստեղծել, որ նրանք իրնեց օտար չզգան»: 5_640x420

Նախքան հարցազրույցը Նարեկը կես կատակ, կես լուրջ նշել էր, որ պետք չէ լուրջ մոտենալ գրքին, քանի որ դա նրա առաջին աշխատանքն է: Մենք փորձեցինք իմանալ դա քննադատությունից խուսափելու պաշտպանական միջո՞ց է, թե՞ իրերի իրական գնահատական: «Ես քննադատությունից չեմ խուսափում: Քաղաքական գործունեության մեջ ես պարբերաբար ենթարկվում եմ քննադատության: Դա ինձ համար ոչ նորություն է, ոչ էլ վախենալու երևույթ: Այս գիրքն իմ առաջին փորձն է՝ ի վերջո: Գիրքը մի քանի գրականագետներ են կարդացել և ասել են, որ լավն է, սակայն թե ի՞նչ կասի ընթերցողը՝ չգիտեմ: Անկեղծ եմ ասում՝ որքան շատ լինեն կառուցողական և հետաքրքիր քննադատություններն, այնքան ուրախ կլինեմ: Ի վերջո ես այդ ամենը հաշվի կառնեմ, եթե լինի գրքի երկրորդ հրատարակությունը: Եթե լինի»: 6_640x420

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն իր խոսքում նշեց. «Գրականությունը մարդու ներքին փառասիրություններից մեկի իրացումն է: Մարդը նաև այդ պատճառով է գրում: Ես շատ արագ կարդացի գիրքը և անմիջապես խոսել եմ Նարեկի հետ և ողջունել նրան: Մենք իսկապես գործ ունենք գրական լավ երախայրիքի հետ՝ առաջին գրքի հետ: Իսկ առաջին գրքերը բնականաբար ունենում են՝ սկզբին բնորոշ թերություններ: 8_640x420

Մենք այդ մասին խոսել ենք Նարեկի հետ, բայց չեմ բարձրաձայնի, որպեսզի որոշ մարդիկ շատ չուրախանան:Թվում է, թե շատ անգամներ է գրվել հայրենադարձների ողբերգական ճակատագրերի մասին, որոնք մեծ դժվարություններ են ունեցել հայրենիքում: Ի պատիվ հեղինակի, նա չի մնացել լոկ անձնական հուշերի, պատմությունների շրջանակում: Եվ վեպի գլխավոր արժեքներից է նաև ընդհանուր արժեքների ընհանրացման առատությունը:Վեպն ունի ստացված կերպարների մի ամբողջ գունապնակ, ունի փայլուն սյուժե, հետաքրքիր գրական «պաուզաներ», անցումներ: Շատ եմ հավանել վեպում Նարեկի զուսպ լինելը՝ որպես հեղինակ»: 7_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս