Բաժիններ՝

Ռուսերենին նախկին ԽՍՀՄ երկրներում պետք է շնորհվի պետական երկրորդ լեզվի կարգավիճակ. ՌԴ ԱԳՆ

Ռուսերենին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը նախկին ԽՍՀՄ երկրներում պետք է լինի Ռուսաստանի արտաքին քաղաքական օրակարգում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Մեկ սերունդ անց մենք կհանգենք նրան, որ մարդիկ (նախկին ԽՍՀՄ երկրներում) կդադարեն խոսել ռուսերեն։ Այդ պատճառով այստեղ անհրաժեշտ է հատուկ ջանքեր գործադրել»,- ասել է Միտրոֆանովան՝ ընդգծելով, որ ռուսերենին պետք է շնորհել օրենսդրական կարգավիճակ նախկին ԽՍՀՄ երկրներում։

Նա ներկայացրել է ՄԱԿ-ի տվյալները (2015թ. համար)` նշելով, որ ԱՊՀ երկրների 138 միլիոնանոց բնակչությունից, առանց Ռուսաստանը հաշվելու, ռուսերենն ակտիվորեն կիրառում է ընդամենը 61 միլիոնը, ևս 36.9 մարդ լեզվին տիրապետում է պասիվ կերպով, իսկ 35.6 մլն մարդ ընդհանրապես չի տիրապետում ռուսաց լեզվին։

«Անգամ Ուկրաինայում երիտասարդ սերունդն արդեն վատ է գրում և խոսում, Վրաստանի բազմաթիվ երիտասարդներ, էլ չեմ ասում Մերձբալթիկայի երկրների մասին, ընդհանրապես չեն տիրապետում լեզվին»,- ասել է Միտրոֆանովան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս