Բաժիններ՝

Chanel-ը բացահայտել է ֆիրմային օծանելիքների գաղտնիքը

Chanel ֆրանսիական նորաձեւության տունը ներկայացրել է ընկերության հիմնադիր Կոկո Շանելին եւ նրա ստեղծագործությունների պատմությանը նվիրված տեսանյութերի շարքի հերթական հոլովակը:

Դրանում ներկայացվում Է վերջերս թողարկված Chanel N՛5 L’Eau բույրի ստեղծման պատմությունը, որի դեմքը դարձել է Ջոնի Դեփի դուստրը՝ Լիլի Ռոուզը:

Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել Է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ:

1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել Է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:

Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս