Բաժիններ՝

Առաջին փուլում Մոլդովայի նախագահին չի հաջողվել ընտրել. ԿԸՀ

Հոկտեմբերի 30-ին Մոլդովայում կայացած նախագահական ընտրություններում ոչ մի թեկնածու չի կարողացել հաղթահարել հաղթանակի համար անհրաժեշտ 50-տոկոսանոց արգելքը, հայտնում է Մոլդովայի ԿԸՀ-ն: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

«Մենք չենք կարող խոսել վերջնական արդյունքների մասին, սակայն ակնհայտ է, որ թեկնածուներից ոչ ոք չի հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը»,- լրագրողներին հայտնել է Մոլդովայի ԿԸՀ անդամ Յուրի Չոկանը:

Համաձայն Մոլդովայի ԿԸՀ կայքի՝ Երևանի ժամանակով ժ. 07.00-ին հանձնաժողովը մշակել է քվեաթերթիկների 98 տոկոսը:

Սոցիալիստ և ռուսամետ Իգոր Դոդոնը այդ պահի դրությամբ ստացել է ձայների 48.7%-ը, ընդդիմադիր «Գործողության և համերաշխության կուսակցության» առաջնորդ Մայա Սանդուն՝ 37.9%-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կարող է նշանակվել նոյեմբերի 13-ին:

Նախագահի ուղղակի ընտրությունները Մոլդովայում անցկացվում են 1996թ. դեկտեմբերի 1-ից առաջին անգամ: Երկրի նախագահի պաշտոնին հավակնում էր 9 թեկնածու՝ կուսակցությունների 6 թեկնածու և 3 անկախ թեկնածու:

2000թ. խորհրդարանը փոխել էր Սահմանադրությունը՝ սահմանելով կառավարման խորհրդարանական կարգ, որի ժամանակ նախագահին ընտրում էին պատգամավորները:
Այդ ժամանակ միայն երկու անգամ՝ 2001 և 2005 թվականներին էր հաջողվել ընտրել նախագահին խորհրդարանում կայացած քվեարկության միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս