
Անչելոտին ապագայում կարող է գլխավորել Իտալիայի կամ Անգլիայի հավաքականները

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ցանկանում է ապագայում տեսնել Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին Իտալիայի հավաքականի ղեկին: Այդ մասին ասել է գերմանական գրանդի գլխավոր մարզիչն ինքը:
«Իտալիայում ուզում են, որպեսզի ես գլխավորեմ ազգային թիմը: Բայց հիմա դրա ժամանակը չէ: Սովորաբար ես մի ակումբում մնում եմ 2 տարի, ինչպես դա եղավ «Չելսիում»: ՊՍԺ-ում աշխատել եմ 1.5 տարի, «Ռեալում»՝ 2: «Բավարիայում» կցանկանայի մնալ ավելի երկար, որից հետո պետք է ընտրություն կատարեմ Իտալիայի և Անգլիայի հավաքականների միջև»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը