«Ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստն եմ»
Կրիշտիանու Ռոնալդուն նորից խոսել է:
«Իմ կարծիքով, ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստն եմ: Եվ ես ամեն օր ջանադրաբար աշխատում եմ նրա վրա, որպեսզի լինեմ ամենաուժեղը: Մնացածը թող դատեն ինձ:
Ես ուզում եմ անընդհատ դառնալ ավելի լավը: Ես միշտ ծայրաստիճան մոտիվացված եմ և դա, վստահ եմ, իմ հաջողությունների բանալին է:
Ես բարդ վնասվածք ստացա Եվրո-2016-ի եզրափակչում և բաց թողեցի 2.5 ամիս, բայց հիմա ինձ լավ եմ զգում: Ես հասել եմ իմ սովորական մարզավիճակին և պատրաստ եմ հաճույք ստանալ հերթական ցնցող մրցաշրջանից»,- ասել է Ռոնալդուն La Gazzetta dello Sport-ին:
Ռոնալդուն «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր է (2008, 2013, 2014):
Ավելի շատ մրցանակը ստացել է միայն Լիոնել Մեսսին (2009-2012, 2015):
Պատրաստեց Անի Գաբուզյանը