
Գարեթ Բեյլն ուզում է ստանալ այնքան աշխատավարձ, որքան Կրիշտիանու Ռոնալդուն

Իսկ դա շաբաթական 831 հազար եվրո է:
Վալիացին պատրաստ է վերաստորագրել պայմանագիրը, բայց աշխատավարձի էական բարձրացմամբ:
Ինչպես հաղորդում է The Times-ը, Բեյլն ակումբի ղեկավարներից պահանջում է այնքան աշխատավարձ, ինչքան ստանում է Կրիշտիանու Ռոնալդուն՝ 750 հազար ֆունտ շաբաթական (831 հազար եվրո): Համաձայն գործող պայմանագրի, որի ժամկետը լրանում է 2019 թվականին, վալիացին շաբաթական ստանում է 260 հազար ֆունտ:
Ավելի վաղ «Ռեալը» վերաստորագրել է Թոնի Կրոսին և ըստ իսպանական ԶԼՄ-ները, ակումբը ցանկություն է հայտնել պահել Կրիշտիանու Ռոնալդուին «Սանտյագո Բերնաբեուում» մինչև 2021թ.՝ բարելավելով պորտուգալացու պայմանները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը