
«Ջոշուան հեշտությամբ կլուծի Կլիչկոյի հարցերը». Դևիդ Հեյ

Աշխարհի նախկին չեմպիոն Դևիդ Հեյը կանխատեսումներ է կատարել ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի և բրիտանացի Էնթոնի Ջոշուայի միջև կայանալիք մենամարտի վերաբերյալ:
Ջոշուան հանդիսանում է ամենախոստումնալից բռնցքամարտիկներից մեկը և 40-ամյա Կլիչկոյին հեշտ չի լինի նրա դեմ կայանալիք մենամարտում: Ինչ վերաբերում է Հեյին, ապա նա վստահ է, որ Էնթոնին հեշտ հաղթանակ կտանի:
«Ջոշուան հեշտությամբ կլուծի Կլիչկոյի հարցերը: Նա կծեծի Վլադիմիրին, ես կասկած չունեմ:
Ես տեսնում եմ, թե Կլիչկոն ինչքան արագ է հետ գնում վերջին ժամանակները: Ֆյուրիի հետ մենամարտում նա ծերունու տեսք ուներ, ով ռաունդի ընթացքում ընդամենը 12 հարված էր հասցնում»,- ասել է Հեյը:
Հիշեցնենք, որ ժամանակին Վալդիմիր Կլիչկոն հաղթանակ է տարել Դևիդ Հեյի նկատմամբ: Դա տեղի է ունեցել 2011 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը